Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի Նանտերե արվարձանում` դատական գործընթացի վրա ճնշում բանեցնելու գործով հարցաքննության համար:
Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը ասել է, որ օգոստոսի 10-ի ընտրություններին չի առաջադրվելու:
Երեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու:
«Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը»,- ընդգծել է նախագահը ուղերձում:
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե չի երկարաձգելու հրադադարը, և ուկրաինական զորքերը շարունակելու են մարտական գործողություններն ապստամբների դեմ երկրի արևելքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ այն երկրների համար, որոնք դեռ չեն միացել: «Մենք բաց ենք ԱՊՀ նաև մյուս երկրների համար»,- ասել է նա ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:
Հայտնի դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում խաղալու իրավունք ձեռք բերած նախավերջին հավաքականը: Շվեյցարացիների հետ խաղում արգենտինացիները հաղթական գոլը խփեցին խաղի 117-րդ րոպեին: Դ
ԱՄՆ-ում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու փաստը զայրացրել է «Ամերիկայի հայկական ֆորում»-ին, որն էլ այդ առթիվ նախաձեռնել է ստորագրահավաք: Այդ ստորագրահավաքին, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, արդեն միացել է 458 մարդ:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...